Մայր եւ որդի կայծակնահարվել են
Կայծակնահարության հերթական դեպքն է գրանցվել: Շուրջ մեկ ժամ առաջ Yerkir.am-ի տեղեկություններով Արարատի մարզի Վեդի քաղաքում կայծակի հարվածից ծանր տուժել են մայր ու որդի Անահիտ և Արշակ Քոչարյանները:
Դաշտում հոսանքահարված բնակիչների կյանքը Վեդու ԲԿ բժիշկներին հաջողվել է փրկել. նրանց անմիջապես տեղափոխել են Վեդու հիվանդանոց, առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո շտապօգնության ամբուլատոր մեքենաներով այս պահին փորձում են տեղափոխել «Էրեբունի ԲԿ»:
Տուժողներինց վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է ծանր, մայրը 54 տարեկան է, որդին` 35:
Նշենք, որ տուժածները Վեդու ոստիկանապետ Սևան Քոչարյանի բարեկամներն են:
