Մայրաքաղաքում տոնական տրամադրություն է, իսկ այգեպարցին նկուղներում է թաքնվում
Փաստինֆոն գրում է.Մի քանի օր է, ինչ հակառակորդը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ կրակելով խոշոր տրամաչափի զինատեսակներից:
Երեկ կեսօրին հակառակորդը մեկ տասնյակից ավելի կրակոց է արձակել գյուղի տների տանիքների ուղղությամբ:
Իսկ օրեր առաջ թշնամու գնդակը ուղղված է եղել գյուղապետ Անդրանիկ Այդինյանին:
Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մեքենայով շրջել է գյուղում, երբ կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Բարեբախտաբար, թշնամու արձակած կրակոցներն այս օրերին բնակիչներից ոչ մեկին չեն դիպել:
Գյուղապետը մտահոգված է, որ գյուղի փողոցները չեն լուսավորվում, տներում բնակիչները վախենում են լույս վառել, վառելու դեպքում էլ թշնամին անմիջապես «արձագանքում է»:
Իսկ առջևում Ամանոր է, Երևանում՝ Հանրապետության հրապարակում և ամենուր տոնական տրամադրություն է, լույսեր են վառվում, իսկ Այգեպարում՝ բնակիչները նկուղներում են թաքնվում:
Կառավարությունն էլ իր հերթին որոշել ու այնպիսի գյուղեր է սահմանամերձ ճանաչել, որոնք թշնամու կրակոցն անգամ չեն լսել: «Սահմանամերձ գյուղն ու հողը խառնվել է իրար, Տարածքային կառավարման նախարարությունում աշխարհագրություն իմացող մի մարդ չկա, քարտեզը բացեն նայեն»,- նշում է գյուղապետը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
