Մայրասպան որդին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
Փաստինֆոն գրում է. Մորը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Արմեն Չիլինգարյանն այսօր, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Չիլինգարյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ 46-ամյա Արմեն Չիլինգարյանը 2013թ. օգոստոսի 25-ին իրենց՝ երևանյան բնակարանում, մորը՝ Գոհար Չիլինգարյանին, ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից:
Նա բնակվել է մոր հետ նույն բնակարանում։ Ըստ քրեական գործի նյութերի՝ Չիլինգարյանը պարբերաբար գործածել է ոգելից խմիչք, ինչի կապակցությամբ հաճախ վեճեր են ծագել. մայրը դիտողություն է արել՝ խմելու համար, իսկ որդին էլ նրան ծեծի է ենթարկել:
Հերթական անգամ՝ 2013թ. օգոստոսի 25-ին, որդին բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր կենսականորեն կարևորագույն օրգանի՝ գլխի շրջանին, և պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետևանքով կինը մահացել է:
մանրամասները` սկզբնաղբյուրում
