Մայրս Հայաստանում է.ապահովեք անվտանգությունը.Վ.Մարտիրոսյանը դիմել է ՄԱԿ-ին
«Ես խնդրում եմ Ադրբեջանին, ՄԱԿ-ին կապ հաստատել Հայաստանի հետ: Մայրս այնտեղ է մնացել: Ես գիտեմ, թե ինչպես է գործելու Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: Խնդրում եմ, կազմակերպեք նրա անվտանգությունը»,-ասել է Վահան Մարտիրոսյանը, ապա հավելել, թե Բաքվում ազատորեն զբոսնած հայ մարզիկներին վերադարձից հետո Հայաստանի ԱԱԾ-ն նրանց «կոտրել է» եւ ստիպել է սոցիալական ցանցերում հակաադրբեջանական «հերյուրանքներ» գրել:
