Մայրը 2 երեխաների հետ վրաերթի է ենթարկվել. Փոքրիկը մանկասայլակից դուրս է թռել
Երեկ՝ ժամը 12:30-ին, Նուբարաշենում վրաերթի է ենթարկվել մայրը՝ իր 2 մանկահասակ երեխաների հետ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված կինը 34 տարեկան է, որդին 6 տարեկան, իսկ դուստրը՝ ընդամենը մի քանի ամսական:
Վրաերթի հետևանքով փոքրիկը մանկասայլակից դուրս է թռել, իսկ մեքենան բախվել է ճամփեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի:
Ստացած մարմնական վնասվածքներով՝ կինը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
