Մայրը ներել է որդուն, ով իրեն հարվածել էր՝ ի պատասխան երաժշտության ձայնը իջեցնելու խնդրանքներին
Երաժշտության ձայնն իջեցնելու հարցի շուրջ մոր հետ վիճաբանելու և վերջինիս դեմքին բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ մեղադրվող 41-ամյա որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի վարույթը՝ կարճվել՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:
Սակայն դատարանի դատավճռով Սամվել Գրիգորյանը, ով նաև մեղադրվում էր իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար մի տղամարդու դանակահարելու մեջ, դատապարտվել է 3,5 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Գրիգորյանը, 2015թ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22- ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, երաժշտության ձայնը իջեցնելու հարցի շուրջ իրենց տան ննջասենյակում վիճաբանել է մոր հետ և դիտավորությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մատը մտցրել բերանը` մոր առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Բացի այդ, Սամվելը, հեռախոսազրույցի ժամանակ Մարալիկի բնակչից լսելով իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մասին, նշված հարցի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով տանից վերցնել է դանակ և գնացել նրա հետ հանդիպման, վիճաբանել է վերջինիս հետ, քաշքշել և դանակով երեք անգամ հարվածել է նրա որովայնի առաջնային պատի հատվածին` պատճառելով առողջությանը վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
մանրամասն՝pastinfo.am-ում
