Մայրը սպանել է 3 տարեկան երեխային՝ Ամանորի բանաստեղծություն չսովորելու համար
Յակուտսկում մայրը սպանել է երեք տարեկան որդուն՝ Ամանորին նվիրված բանաստեղծություն սովորելուց հրաժարվելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի համաձայն, երեխային միայնակ դաստիարակող կինը տոնին ընդառաջ որդու հետ բանաստեղծություն է սովորել: Տղան անընդհատ շեղվել ու չի լսել մորը: Ի վերջո, կինը փայտե ձողով սկսել է ծեծել նրան:
Երբ փոքրիկը կորցրել է գիտակցությունը, կինը «շտապ օգնություն» է կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկները մահ են արձանագրել:
Հաղորդվում է, որ նախկինում հարեւանները դիմել են ոստիկանությունը՝ բողոքելով որդու հետ կնոջ դաժան վերաբերմունքից: Կասկածյալը ձերբակալված է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ «Մանկահասակ երեխայի սպանության» հոդվածով:
