Մազամի ադրբեջանցիներն իսկապես բարձրացրել են սպիտակ դրոշ
Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում հայ-վրաց-ադրբեջանական հերթական հանդիպմանը մասնակցում էր Ղազախի շրջանի Մազամ գյուղի մի բնակիչ: Նշենք, որ Մազամը դեմ-հանդիման է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղին: Թեքալիում Մազամի բնակչին հարցրինք՝ անցյալ տարվա օգոստոսի սահմանամերձ թեժ գնդակոծությունների ժամանակ իրենց գյուղի բնակիչներն իսկապես ծառին սպիտակ դրոշ են ամրացրե՞լ: Նա ասաց, որ դա երեւի քամուց քշված սպիտակ ցելոֆան կամ պարկ է եղել, իրենց կողմից հանձնվելու ոչ մի դրսեւորում չի եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
