Mazda-ն բախվել է կայանված Газель-ին. մանկահասակ քույրը և եղբայրը տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանյան խճուղում թիվ 46 հասցեի դիմաց Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 32-ամյա Բորիս Վարդանյանը իր վարած Mazda մակնիշի 57 VO 555 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Газель մակնիշի 34 ZT 350 համարանիշի բեռնատարանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևորներ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչներ 2-ամյա Հարություն Եղիազարյանը և նրա քույրը 1-ամյա Մանե Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Газель-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով բախվել է հաստաբուն ծառին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
