Մեդվեդև.«Եդինայա Ռոսիյա»-ն Պուտինի քաղաքական ռեսուրսն է
Ռուսաստանի վարչապետ, «Եդինայա Ռոսիյա»-ի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը այդ կուսակցությունն անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ռեսուրսը, նրա հենարանը՝ իր քաղաքական կուրսն իրականացնելիս:
«Մեր կուսակցությունը նախագահի քաղաքական ռեսուրսն է՝ նրա քաղաքական կուրսն իրականացնելու համար: «Եդինայա Ռոսիյան» փաստորեն ձեւավորել է գործադիր իշխանություն՝ կառավարություն: Եվ մենք վստահաբար թեւակոխում ենք քաղաքական նոր ցիկլ»,- ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարի առաջին փուլում, հայտնում է Gazeta-ն:
