Մեհրիբան խանումը եկավ...Հերթը Լեյլայինն է...
Ըստ բարեփոխված սահմանադրության,նորանշանակ փոխնախագահը գրեթե նույն լիազորություններն ունի ինչ երկրի նախագահը...Առաջին փոխնախագահին են ենթարվում մյուս փոխնախագահները և գրեթե ողջ կառավարությունը...Նախագահի կողմից լիազորությունների դադարեցման և անգործունակության դեպքում ամբողջ իշխանությունը անցնում է առաջին փոխնախագահին մինչև նոր ընտրությունների անցկացումը...
Իլհամ Ալիևը վաղուց էր նախապատրաստվում իշխանությունը սեփական ընտանիքի ադամների հետ կիսվելուն,քանի որ նա ոչ մեկին չի վստահում...Չի վստահում նաև իր հոր կարդրերին,որոնցից վերջերս սկսել է ազատվել...
Ալիևի կողմից իր կնոջը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելը ապացուցում է նաև այն,որ վերջինս վախենում է իշխանության կորուստից և այն "ԸՆՏԱՆԻՔԻ" ձեռքում պահելու համար Մեհրիբան է նշանակում առաջին փոխնախագահի պաշտոնում...
Ալիևյան աշխատակազմը նախօրոք էր նախապատրաստվել Մեհրիբան շոուին...Մեհրիբանին առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելուց հետո ալիևյան ԶԼՄ-ները տեղեկատվական գրոհ սկսեցին ակ և կարա կոյունլուների վրա..Այդ որոշման նկատմամբ տեղական էլիտայի գոհունակությունից հետո գործի անցան Իլհամի կողմից գնված օտարերկրացիները...Ալիևը նույնիսկ գործի է դրել Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովին,որին Իլհամի հայրը՝Հեյդարը վտարել էր երկրից...
Հետաքրքիր է,թե ինչպե՞ս է այս ամենին արձագանքելու ժողովրդավար Արևմուտքում...Չեմ էլ կասկածում,որ նավթախավիարային դիվանագիտությունը կմաքրի Ալիևների բոլոր հանցանքները և Արևմուտքը ինքը կդառնա Ալիևների պաշտպանը,ինչպես պաշտպանում և դաշնակցում է Սաուդյան Արաբիայի,Թուրքիայի և այլ ֆաշիստական բռնապետությունների պարագայում...
Հ.Գ.Շուտով ականատես կդառնանք,թե ինչպես է Իլհամըն իր դստերը՝Լեյլային նշանակում երկրի փոխնախագահ...Այլ տարբերակ չկա...Որդին՝Հեյդարչիկը,դեբիլոտ է...
Կասկածամիտ և վախկոտ Իլհամ Ալիևը չի վստահում ոչ ոքի...Նորաստեղծ պաշտոններում գերադասում է նշանակել ընտանիքի անդամներին...
