Մեկ ամիս է, ինչ Դավոյիս չեմ տեսել. Արման Մուշեղյան
Ուղիղ մեկ ամիս է անցել այս օրվանից:
Մեկ ամիս է, ինչ Դավոիս չեմ տեսել:
Գերմանիայում ահավոր դանդաղ է ամեն ինչ ընթանում:
Երեխաների հարցերով զբաղվող մարմինը՝ յուգենամթը, երկուշաբթի նոր լսելու է ինձ, որից հետո կքննարկեն և սոցիալական աշխատող կնշանակեն, ով 2-3 ամիս պետք է ներկա գտնվի իմ ու որդուս հանդիպումների ժամանակ: Այդ ընթացքում պետք է եզրակացություն կազմի իմ վարքի մասին և եթե ես վտանգ չեմ ներկայացնում Դավիթի համար, նրանք թույլ կտան ինձ առանց հսկողության հանդիպել:
Այստեղ են ասել՝ ավելի լավ է մարդու աչքը ելնի, քան անունը:
Չնայած ամեն ինչն է Գերմանիայում երկար տևում, բայց վերջնական որոշումը լինում է որոշիչ:
Ենթադրում եմ, որ որոշման կայացման ձգձգումով նաև իմ համբերությունն են ստուգում, բայց ես էլ իրենց սադրանքներին չեմ պատրաստվում տրվել:
Ծիծաղս էլ է գալիս այս ամենի վրա: Կարծես չար կատակ լինի կամ չհաջողված ներկայացում:
Զարմանալի կհնչի, բայց վստահ եմ, որ Հայաստանում այս հարցը նույն օրենքի սահմաններում, բայց ավելի քաղաքակիրթ ձևով կլուծվեր:
Գրում է Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում
