Մեկ ամիս պայքարեց ու հաղթեց. Միլնենան դուրս է գրվել հիվանդանոցից
Մեկ ամիս հիվանդանոցում մնաց քաջ Միլենան, պայքարեց ու հաղթեց ... Մեկ ամիս առաջ նա ծննդաբերեց և կատարվեց անդառնալին . 28-ամյա Միլենան ամուսնու կողից հրազենային վիրավորում ստացավ և կորցրեց ամուսնուն, վերջինս ինքնասպան եղավ` կնոջը կրակելուց հետո: Մեկ ամիս Միլենան ծայրահեղ ծանր վիճակում էր, երեխայի վիճակը ևս ծանր էր, նա ծնվել էր առողջական խնդիրներով, իսկ այսօր Միլենան արդեն տանն է :
<< Ես ասում էի, որ Միլենան ուժեղ աղջիկ է , պետք է , որ դիմանա: Փաստորեն ես չէի սխալվում: Միլենան երեխայի հետ դուրս է գրվել հիվանդանոցից: Մնում է միայն, որ հետագայում հետևի իր և տղայի առողջությանը >> ,- Fnews.am- ի հետ զրույցում ասաց Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը :
Աննա Առաքելյան
