«Մեկ քայլանոց պարտության բնույթ է կրելու»․ ԲՀԿ-ն՝ Փաշինյանի նախաձեռնության մասին
1in.am-ը գրում է.ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից նախաձեռնած Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացին` հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԲՀԿ խմբակցությունն այսօր, ԱԺ հերթական քառօրյային նախորդող խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Փորձեմ համառոտ ներկայացնել մեր հիմնական մոտեցումները: 1. Նախաձեռնության մեջ մենք տեսնում ենք երկրի առաջ ծառացած խնդիրների և մարտահրավերի վերաբերյալ պատգամավորի մտահոգությունները:
2. Օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել արմատական և անշրջելի համակարգային լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում լուծում կստանան հենց այդ՝ բարձրացված խնդիրներն ու մարտահրավերները: Նշեմ, որ համաժողովրդական շարժման դռները բաց են ցանկացած գործչի և ցանկացած մտահոգ քաղաքացու համար: 3. Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական գործընկերների հետ որդեգրել է բացառապես ճշգրիտ քայլերի և սթափ հաշվարկներով հաջողության հասնելու ու ժողովրդին կիսաքայլերով հուսախաբ չանելու ճանապարհը:
4. Բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում՝ 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը խորհրդարանում չի հավաքվելու: Տվյալ պարագայում այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկ քայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
