Մեկնարկել է «Երաժշտությունն անիվների վրա» երիտասարդական միջոցառումը (Photo)
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդն այսօր «Երաժշտությունն անիվների վրա» խորագրով միջոցառում են կազմակերպել:
Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կոնսերվատորիայի փողային նվագախումբն ու կատարողները, Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջել են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ուսանողներին շնորհավորելով երիտասարդական տոների առթիվ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նշել է, որ այս միջոցառման ձևաչափը տարբերվում է մյուսներից։ «Երիտասարդական տոներին, որպես կանոն, երիտասարդներին են հրավիրում այս կամ այն միջոցառմանը։ Այս անգամ, սակայն, որոշել ենք ինքներս գնալ բուհեր, որպեսզի ավելի շատ ուսանողներ ստանան շնորհավորական մեր ուղերձը»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա ընդգծել է, որ «Երաժշտությունն անիվների վրա» ծրագիրը դարձել է երիտասարդական տոների անբաժան մասը և սպասված միջոցառում ուսանողների կողմից։
Իսկ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Լևոն Այվազյանն ասել է, որ բուհի ուսանողական խորհուրդն արդեն երրորդ տարին մասնակցում է այս միջոցառման կազմակերպմանը, և տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը։
[nggallery id=144]