Մեկնարկել են Սփյուռքի նախարարության 5-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները
Հայաստանի սփյուռքի նախարարությունն իր 5 ամյա հոբելյանի կպակցությամբ կազմակերպում է միջոցառումների շարք, որը ներառում է շնորհանդես, մրցանակաբաշխություն, ցուցահանդես, ընդունելություն, պարգեւատրում, այցելություններ, համերգներ: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 1-ին: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ նախարարության աշխատակիցները ծաղիկներ են դրել արցախյան պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցեցին հերոսներին։ Նախարարության աշխատակիցները նախարարի գլխավորությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ, գլուխ խոնարհել, համատեղ աղոթք հնչեցրել Ցեղասպանության նահատակների հոգու հանգստության համար: Նախարարության աշխատակիցները եղել են նաեւ Սփյուռքի այգում: