Մեկնարկում է լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարը. ՇՈՒՏՈՎ
Սիրով տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ հուլիսի երեքից «Իրավունք TV»-ի եթերում մեկնարկելու է լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարը: Հաղորդման հեղինակ և վարող Գայանե Զարգարյանը բարձրաձայնելու է հարցեր, որոնք դեռ չեն բարձրաձայնվել, հարցեր, որոնք դեռ չեն ստացել իրենց պատասխանները: Տարբեր ոլորտի և մասնագիտության մարդկանց՝ քաղաքական, հասարակական, մշակութային հայտնի գործիչների հետ պարզելու է նրանց աշխարհայացքը հավերժական թեմաների և հարցադրումների վերաբերյալ:
«Իրավունք» թերթի եւ «Իրավունք TV»-ի խմբագրակազմը մեր գործընկերոջը՝ այսուհետ նաեւ մեր թիմի անբաժան մաս կազմող «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի հեղինակ Գայանե Զարգարյանին մաղթում է անխափան եթերներ եւ բարի ընթացք:
Հաղորդման անոնսը շուտով.