Մեկը հետախուզվում էր սուտ մատնության համար, մյուսը՝ թմրամիջոցների
Ոստիկանության Արմավիրի և Բազումի բաժինների աշխատակիցները հետախուզվողների են հայտնաբերել:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, Ծաղկալանջ գյուղից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Զոյա Ն.-ն, որը նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, Մ. Խորենացու փողոցի 2 շենքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռուբեն Լ.-ն, որը հունվարի 27-ից ՌԴ Սախալինի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի /թմրամիջոցների ապօրինի գնում, պահում, տեղափոխում, պատրաստում/ մեղադրանքով:
