«Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք եւ որոշում կկայացնենք վարչապետի թեկնածուի շուրջ»
Հանրապետականը միասնական է եւ իր կարծիքն առաջիկայում կարտահայտի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանն ասել է, որ արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ. «Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք եւ որոշում կկայացնենք վարչապետի թեկնածուի շուրջ»:
