Մենք բոլորս Ավետիսյան ենք. Սգո երթ.
«Սգո երթ» ֆեյսբուքյան նախաձեռնության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հունվարի 14-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթ դեպի ՀՀ Նախագահական նստավայր, հաղորդում է «Առաջին»-ը: Երթի նպատակն է պահանջել հայաստանյան իշխանություններից.
1. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների բարբարոսաբար սպանության առնչությամբ հայտարարել Սգո օրեր:
2. Ոճրագործության քննությունն իրականացնի Հայաստանի արդարադատությունը։
Նախագահական նստավայրից երթը կվերադառնա Ազատության հրապարակ՝ մասնակցելու Ամնեղ զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը, որը կմեկնարկի ժամը 19։00-ից։
Մենք բոլորս Ավետիսյան ենք
