Մենք չենք կարող վճարել ո'չ մեր կորուստների համար. Բիբին
Մենք չենք կարող վճարել ոչ մեր կորուստների համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
«Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվարկի մեթոդիկան կատարյալ չէ»,-ասաց նա:
ՀԾԿՀ մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշել է, որ ՀԷՑ-ի առաջարկը կքննարկվի 1-2 ամսվա ընթացքում, որին կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը:
Նշենք, որ ներկայումս ՀԷՑ-ի համար կորուստների նորմատիվ է սահմանվան 11,2 տոկոսը, բայց ընկերությունը պնդում է, որ այդ ցուցանիշը դառնա 12,4 տոկոս՝ հիմնվելով իր հրավիրած անկախ մասնագետների վերլուծության վրա: Փաստացի ՀԷՑ-ի կորուստները 2014 թվականին կազմել են 12,9 տոկոս եւ առաջացած տարբերությունը պետք է վճարի ընկերությունը:
