Մենք չհեռացանք, սպանվեցին նրանք
Մոտ մեկ տարի է անցել ալիևի այս անհեթեթ հայտարարությունից` ” Մերն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը. եթե չեք ուզում սպանվել հեռացեք մեր հողերից ”: Ամենայն հավանականությամբ Ալիևը ինկատի ուներ ապրիլյան հարձակումը, երբ ասում էր հեռացեք, այլապես կսպանվեք: Սակայն պատկերն այլ է, մենք չհեռացանք, սպանվեցին նրանք: Ցավում եմ միայն այն հերոս տղաների համար, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի, սակայն պետք է նաև նշել, որ դա ամենաարժանապատիվ մահն է որ երբևէ կարող է գտնել մարդը, զինվորը: Ալիևի ագահությունը չափ ու սահման չունի, սեփական ժողովրդին կեղեքելու, թալանելու ալիբին բանակաշինությունն ու ժամանակակից սպառազինության ձեռքբերումն էր, սակայն ապրիլյան մարտերում կրած պարտությունը 220W էր թե ալիևի թե շարքային ադրբեջանցու համար: Հիմա ալիևը փորձելու է ամեն կերպ բանակցային գործընթացը ի օգուտ Ադրբեջանի ավարտել, քանզի այս ֆրոնտում ևս պարտվել կնշանակի խաչ քաշել իր կլանի հետագա կառավարման վրա: Այդ իսկ պատճառով մեր բոլոր լծակները պետք է գործի դնենք, ազգովի համախմբվենք մեկ ընդանուր գաղափարի շուրջ և պայքարենք տարբեր ֆրոնտներով: Ճկուն, խելամիտ քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի, չէ որ արդեն երկրորդ անգամ ”90-ականներ և 2016 ապրիլ” ապացուցեցինք թե տարածաշրջանին, թե ադրբեջանին, թե միջազգային հանրությանը, որ մենք չունենք հող տալու, այն հողերը որ ալիևն է փափագում ներծծված են հայ հերոս մարտիկի արյամբ, դա մեր արժանապատվությունն է, մենք երբեք չենք կարող և չենք էլ ուզում հանձնել այդ հողերը, եթե պետք լինի նորից ազգովի կհամախմբվենք ու ադրբեջանում դագաղի գործը նորից վերելք կապրի: Ոչ պակաս կարևոր է նաև Սփյուռքի աջակցությունը տարատեսակ ակցիաների շրջանակներում: Մի խոսքով մի կողմ է պետք դնել բոլոր ամբիցիաներ, որոնք բխում թե քաղաքական հայացքներից, թե անձնական անտիպատյաներից, դրանք այս պահին երկրորդական են, կսպասեն, հիամ պետք է համախմբվել ինչպես երբեք և շատ կարևոր է ու օրհասական անգամ մեկ սանտիմետր հող չհանձնելը, հակառակ դեպքում ինչպես կասեր Մոնթե Մելքոնյանը` ‘Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը’: Ստորև ներկայացված տեսանյութը պարունակում է մեծ քանակությամբ ալիևյան բլթոցներ, նյարդերից թույլերին չդիտել:
