«Մենք էլ նրա համար ենք, որ տարօրինակ դեպքերը բացահայտենք». ՀՀ ոստիկանապետը՝ ենթականներին (տեսանյութ)
«Պետք է խիստ ուշադրություն դարձնեք չբացված և հասարակական հնչեղություն ունեցող գործերին: Եթե մի դեպքով ինձ համար ամեն ինչ հասկանալի է, խոսքը վերաբերվում է ազատամարտիկներին, մյուս դեպքով ինձ համար շատ անհասկանալի բաներ կան՝ այրված մեքենաների հետ կապված: Ի՞նչ է նշանակում տարօրինակ դեպք է, մենք էլ նրա համար ենք, որ տարօրինակ դեպքերը բացահայտենք»,- դեկտեմբերի 11-ին կայացած գործնական պարապմունքին ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
