1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք երկար տարիներ ճանաչել ենք հոգելույս Վլադիմիր Մովսիսյանին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետական ու քաղաքական նշանավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի հոգեհանգստյան արարողության առիթով խոսք է հղել։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նա մասնավորապես ասել է.

«Հավատի բարի մա՛րտը մղիր և պի՛նդ կառչիր
հավիտենական կյանքից, որին կանչվեցիր»
(Ա Տիմ. 6.12)

Սիրելիներ,

Այսօր սգակիր սրտով հավաքվել ենք հրաժեշտ տալու և դեպի հավիտենություն ճանապարհելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի նվիրյալ զավակ, պետական և քաղաքական ականավոր գործիչ Տիար Վլադիմիր Մովսիսյանին:
Ցավ է ամենքիս համար վաստակաշատ հայորդու կորուստը: Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր խորին վշտակցությունը հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և բոլոր սգացյալներին:

Բարեհիշատակ Վլադիմիր Մովսիսյանը փորձառու և նախանձախնդիր պետական գործիչ էր, ով երկարամյա արդյունաշատ ծառայությամբ, օրինակելի վաստակով մեծ ավանդ է բերել մեր Հայրենիքի և ժողովրդի կյանքում: Երկրավոր իր ճանապարհը նա անցավ հավատավոր ու բարեպաշտ ընթացքով` համաձայն առաքյալի հորդորի. «Հավատի բարի մա՛րտը մղիր և պի՛նդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր»: Լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը ապրեց ու գործեց այս հավատքով և այդ հավատքից բխող աստվածահաճո իրագործումներով, բարձր ու պատասխանատու պաշտոններում նախանձախնդրորեն իր ջանքերը բերեց մեր երկրի ապահովության, բարօրության և առաջընթացի համար:

Խորհրդային իշխանության տարիներին հոգելույս Վլադիմիր Մովսիսյանը գովելի եռանդով իր նպաստը բերեց առկա դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելու համար և մեր անկախ պետականության վերահաստատումից հետո շարունակեց իր կարողություններն ու փորձառությունը ծառայեցնել մեր Հայրենյաց ազատ կյանքի կառուցմանն ու զարգացմանը: Արժանահիշատակ է, որ նրա հայրենանվեր ոգու և դրսևորած քաջարի ջանքերի շնորհիվ Հայաստանին են վերադարձվել Ադրբեջանի կողմից նախկինում զավթված սահմանային հողատարածքներ:

Մենք երկար տարիներ ճանաչել ենք հոգելույս Վլադիմիր Մովսիսյանին: Նա հայրենասեր ու ազգանվեր անձնավորություն էր, ազնիվ ու լավատես, բարեպաշտ ու եկեղեցասեր: Նրա ջերմ ու անկեղծ աստվածասիրության արտահայտությունն էր իր սրտաբուխ հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ մատուռը, որը աստվածահաճո ներդրում է մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդության գործում: Մեծապես գնահատելով Վլադիմիր Մովսիսյանի բազմարդյուն ծառայությունները մեր ժողովրդին և Եկեղեցուն` Մենք Հայրապետական Կոնդակով նրան շնորհել ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանը:

Սիրելի բարեպաշտ հայորդիներ, մեր ժողովրդի արժանավոր զավակից բաժանումի այս դժվարին պահին ի խորոց սրտի աղոթենք առ Ամենագութն Աստված, որ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության մեջ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանի, ով մղեց հավատի բարի մարտը` ապրեց աստվածասեր ու հայրենասեր ընթացքով և անցավ հավիտենական կյանք, որին կանչվեց Երկնավորի կողմից: Թող Ամենակալ Տերը Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի սգակիր սրտերը Մովսիսյան ընտանիքի, հարազատների, մերձավորների և բոլոր վշտացյալների:

Աղոթք և օրհնություն Վլադիմիր Մովսիսյանի լույս հիշատակին:

«Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն»:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan