«Մենք հարյուր տարի անց հայտնվեցինք ռուս-թուրքական բազարի մեջ՝ որպես ապրանք». Վահան Բադասյան
«Մենք հարյուր տարի անց հայտնվեցինք ռուս-թուրքական բազարի մեջ՝ որպես ապրանք»,- այսօր հայտարարեց
Մարտական խաչի ասպետ, Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Վահան Բադասյանը: «Ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1915-ին, Թուրքիայի և Ռուսաստանի պայմանավորվածությամբ եղավ Ցեղասպանության: Ռուսական զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից, իսկ հայերն Առաջին համաշխարհայինում այնտեղ աջակցել էին Ռուսական կայսրությանը… Ռուսները Բալկաններում թուրքերի հետ համաձայնության եկան և, հետ քաշելով, հայերին թողեցին կրակի մեջ»,- նշեց նա:
«Հարյուր տարի անց Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և դավաճանական արարքով Ռուսաստանը կարողացավ մուտք գործել տարածաշրջան՝ իր խախաղապահ զորքերով»,- ասաց Բադասյանը:
