1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք հետ ենք վարժվել աշխատելուց, կամ աշխատանքով ապրելուց

Համայնք

Արագած գյուղը գտնվում է Էջմիածնի տարածաշրջանում,մայրաքաղաքից 28կմ հեռավորության վրա:Գյուղը բնակեցված է 1829 թվականից` Ռուս-պարսկական պատերազմից հետո Խոյից գաղթած բնակիչներով: Նրանք թուրք-պարսկական բախումների ժամանակ Սալմաստի գավառ են տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Խիզան ,Ղիզան, Կիզան գավառից և իրենց արմատներին հավատարիմ գյուղը նախկինում կոչել են Խզնավուզ,Ղզնավուզ, Կզնավուզ: Այժմ պահպանվում են քաղաքի միջնաբերդի ավերակները 8-րդ. մ.թ.ա.: Այսօր գյուղն ունի 700 տնտեսություն,3800 բնակիչ:

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որն անվանակոչվել է զոհված ազատամարտիկի Մ. Մեխակյանի անունով: Համայնքն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, մարզական հաստատություններ`լողավազան,ֆուտբոլի դաշտ:Բնակչության հիմնական զբաղմունքը` հողագարծությունն է. բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը և պտղագործությունը: Արագած գյուղը հանրապետությունում հայտնի է որպես թարխունի առաջին մատակարար. ամեն տարի այստեղ մոտ 60 հա թարխուն է մշակվում Արագածը հարուստ է նաև ծիրանի, խնձորի, դեղձի, տանձի, սալորի, ընկույզի այգիներով: Համայնքապետը վստացենում է` իրենց մոտ բացի ձմերուկից ու սեխից մնացած ամեն ինչ մշակում են:
Արագած համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանից հետաքրքրվեցինք
թե ի՞նչպես են իր համայնքի բնակիչները պատրաստվում դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադարական  բարեփոխումների հանրաքվեին: Գյուղապետը վստահեցրեց, որ իրենց համայնքը պատրաստ է ընտրությունների, եւ որ համայնքը՝  մի ընտանիքի պես, միահամուռ կերպով մասնակցելու է հանրաքվեին, ու բնականաբար զգալի հատվածը «Այո» է ասելու Սահմանադրական բարեփոխումներին:

-Լավ է, որ Ձեր համայնքը միահամուռ է, սակայն ասում են, որ համայնքից շատ են արտագաղթողները: Ի՞նչ կասեք դրա մասին:

-Ամենամեծ խնդիրն այսօր արտագաղթն եմ համարում։ Կարծես վարժվել ենք այն մտքի հետ, որ մեզանից շատերը կարող են շենացնել ուրիշի հողն ու տունը, արարել ու ստեղծել օտարի համար՝ մոռանալով, որ ուրիշի հողում վերջիվերջո օտար ենք Այո, գյուղից արտագաղթողների թիվն աճել է, աշխատունակ տարիքի տղամարդիկ և երիտասարդները գնում են արտագնա աշխատանքի, ոմանք մայրաքաղաքում, ոմանք էլ արտասահմանում աշխատանք փնտրելու են գնում։ Շատերը գնում են սեզոնին աշխատում ու հետ են գալիս, որոշ մասն էլ հետ է գալիս, ընտանիքները վերցնում ու գնում: Մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում՝ աշխատանք չունենալու պատճառով։ Մեր գյուղում արտագաղթ չի եղել, բայց 3 տարի առաջ մարդիկ սկսեցին գյուղից դուրս գալ և բնակչության թիվը զգալիորեն կրճատվեց։ Վերջին տարիների եղանակն անբարենպաստ էր գյուղատնտեսական աշխատանքների համար՝ շատ կարկուտ եկավ, ցրտահարություն եղավ, մարդիկ վարկերի տակ մնացին ու դրսում սկսեցին գործ գտնել:

-Պրն.Կամավոսյան վերջիվերջո գյուղացին ինչպե՞ ս է կարողանում լուծել իր սոցիալական խնդիրները:

– Ես ամեն օր ցավով բախվում եմ մեր գյուղի բնակիչների սոցիալական խնդիրների հետ: 
Սակայն, պետք է խոսեմ նաև երևույթի հակառակ կողմի մասին.նույն օգնություն ակնկալողներին,երբ որ առաջարկում ես ինչ որ աշխատանք,նրանք միանգամից հրաժարվում են :Մենք հետ ենք վարժվել աշխատելուց կամ աշխատանքով ապրելուց:Մարդիկ կարծում են, որ ներկայումս մեկը մյուսին պարտական է ինչ որ բանով, սակայն չեն կարողանում հասկանալ ,որ ամենինչ գալիս է աշխատանք չգտնելուց, չաշխատելուց:Հետաքրքիրը գիտեք որն է ,աշխատանք չունենալու պատճառներից նաև ցանկանում եմ ավելացնել ներկայիս երիտասարդությունը իսկապես չի ցանկանում աշխատել , ամենինչ միանգամից է ուզում ունենալ, առանց ետևում կյանքի պատմություն թողնելով: Սակայն այդ խնդիրը ևս փորձում ենք հաղթահարել և հասնել արդյունքի:

-Պարոն Կամավոսյան, իսկ  վերջին տարիներին ի՞նչ ծրագրեր եք իրականացրել Ձեր ղեկավարած համայնքում:

-Իրոք որ, այս տարիների ընթացքում գյուղում դրական փոփոխություններն ակնհայտ են, և ես ուրախ եմ, որ իմ համագյուղացիները տեսնում ու գնահատում են այդ ամենը:Վստահ կարող եմ ասել, որ Արագածն այն քիչ գյուղերից է, որտեղ չկան հիմնախնդիրներ:Ոռոգման և խմելաջրի խնդիր չունենք, ճանապարհներն ասֆալտապատ են, ապահովված է գյուղի գիշերային լուսավորությունը: Այս տարի գծանշումներ ենք արել, որը կատարվել է մեր համայնքի բնակիչների շնորհիվ: Գյուղում երկրորդ ցայտաղբյուրը տեղադրեցինք, այս ամենը ինչն իրականացվել է թե՛ գյուղացինրի, թե՛ գյուղապետարանի աշխատակիցների միջոցով: Ներկայումս մանկապարտեզն է վերանորոգվում, 30 միլիոնին համարժեք դրամ է նախատեսած նախահաշվով: Մեր փոքրիկները կհաճախեն ավելի բարեկարգ ու գեղեցիկ կահավորված մանկապարտեզ: Մանկապարտեզի շենքի առաջին հարկը կծառայի որպես հանդիսությունների սրահ , որը կտրամադրվի միջոցառումների համար:

Գյուղի լուսավորությունը ամբողջությամբ՝ 100 տոկոսով ապահովված է , թեև աշխատանքներ են ձեռնարկվում մի փոքր քչացնել փողոցային լուսավորման ժամանակահատվածը, այսինքն եթե առաջ մինչեւ գիշերվա 2-ն էր միացված լինում, ապա արդեն 11-ից կանցնենք ավելի թույլ լուսավորության:

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan