Մենք հետամուտ ենք լինելու, որ հետագայում ՀԱՊԿ կայքում նման վրիպակ չլինի․ Աննա Նաղդալյան
ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով սոցցանցի մի խումբ օգտատերերի «Ռաշա թուդեյի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառման ՝ կարճ ժամանակով ՀԱՊԿ կայքում հայտնվել-անհայտանալու վերաբերյալ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, որ կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի միջոցով կապ են հաստատել համապատասխան վարչության հետ՝ պարզելու, թե ինչու է այն այդտեղ հայտնվել, խնդիրն անմիջապես լուծվել է եւ տրվել է բացատրություն, թե եղել է տեխնիկական վրիպակ։
«Մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից եւ հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակ չլինի»,- ասել է նա։
