ԼՀԿ խմբակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը, նշեց, որ Սահմանադրական փոփոխություններն ԱԺ-ն պետք է քննարկի այն դեպքում, երբ գլխադասային, տվյալ դեպքում՝ պետաիրավական հանձնաժողովը տալիս է հատուկ եզրակացություն: Հանձնաժողովն այն չի տվել:
«Մենք հիմա առանց եզրակացության մտնում ենք սահմանադրական փոփոխությունների ռեժիմի մեջ»,- նշեց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է նաև առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության դեպքեր: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ԱԺ կանոնակարգի այլ՝ 86-րդ հոդվածը վկայակոչեց և ընդգծեց, որ ներկայացված նախագիժը սահմանված կարգին համապատասխանելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ԱԺ նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով, և սահմանադրական փոփոխություները շրջանառության մեջ են դրվում:
Է. Մարուքյանը կրկին պնդեց, որ ԱԺ կանոնակարգի խախտում կա, գլխադասային հանձնաժողովը եզրակացություն չի տվել, ինչը դելիգիտիմացնում է պրոցեսը: ԱԺ նախագահը նկատեց, որ հանձնաժողովը նիստ հրավիրել է, սակայն եզրակացություն չի հասցրել տալ: Նիստն ընդմիջվեց, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց:
Խորհրդարանը շարունակում է աշխատանքը: