«Մենք կառավարության հետ համաձայնության ենք եկել այս կերպ».Արփինե Հովհաննիսյան «Ա1+»
«Տպավորություն է, թե նախագծի հեղինակները դեմ են, որ բոլոր զինծառայողներն ստանան բուժօգնություն, իսկ դուք պայքարում եք մեր դեմ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավորների նկատառումներին, որոնք պնդում էին, թե արտասահմանում բուժօգնություն պետք է ստանան բոլոր զինծառայողները, ոչ թե միայն մարտական հերթապահության ժամանակ վնասվածք ստացածները. «Այս նախագիծը երկարատեւ բանակցությունների արդյունք է։ Մեր հնարավորություններն ու կարողությունները այս պահին, այսքանն են։ Մենք չենք ուզում կառավարությանը ընդդեմ դաշտում տեսնել, մենք նրանց հետ համաձայնության ենք եկել այս կերպ»,- բորբոքված նշեց ՀՀԿ պատգամավորը։
