1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք մեր թիմի՝ ՀՀԿ-ի կողքին ենք.Լեւոն Գրիգորյան

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը տրված է, եւ այն կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 4-ը: Այնպես որ «այո»-ի ու «ոչ»- ի քարոզիչներն արդեն անցել են գործի: Մեկնարկային այս փուլում, պարզելու համար, թե ի՞նչ տրամադրություններ են տիրում մարզերում, կփորձենք իրավիճակը ներկայացնել համայնքի ղեկավարների, այս դեպքում պատասխանատուների ամփոփիչ խոսքով: Այս անգամ մեր զրուցակիցը Մերձավան համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանն է, ով ի սկզբանե պատասխանելով այն հարցին, թե ինչքանո՞վ են իր ղեկավարած համայնքի բնակիչները քաջատեղյակ առաջարկվող նոր սահմանադրական փաթեթից, եւ քանի տոկոս «Այո»- կարող է գրանցվել իրենց համայնքում, վերջինս նկատեց.

-Մերձավանը լինելով մայրաքաղաքին շատ մոտ համայնք, վստահաբար կարող եմ ասել, որ լավագույնս իրազեկված է ե՛ւ սահմանադրական բարեփոխումների դրույթներից, ե՛ւ ներքաղաքական անցուդարձից, ե՛ւ ընդհանրապես ցանկացած տիպի նորություններից:
Մենք էլ մեր հերթին մեր բնակչության, մեր ակտիվի, մեր համայնիք բնակիչների հետ հանդիպում ենք, իրազեկկում ենք, եւ տեղեկացնում, թե մայր օրենքում ի՞նչ փոփոխություններ են կատարվելու: Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մեր համայնքը միշտ էլ գործող իշխանությունների՝ մեր հարազատ կուսակցության՝ՀՀԿ-ի կողքին է եղել, եւ մենք էլ փորձել ենք պատվով կատարել մեր առջեւ դրված խնդիրները: Մենք միշտ էլ մեր նախագահի՝Սերժ Սարգսյանի կողքին ենք եղել, ինչպես նաեւ շատ լավ համագործակցել ենք մեր տարածքի բոլոր պատգամավորների ու մարզային իշխանությունների հետ: Մենք մի թիմ ենք, եւ մեր թիմում գործում են խաղի արդար կանոնենրը: Իսկ մեր համայնքում առավել եւս որեւէ լարվածություն, դիմադիր- ընդդիմադիր թեւերի բաժանում չկա:

-Պարոն Գրիգորյան, մի փոքր խոսենք նաեւ համայնքի մասին.1996թ-ից սկսած կարծեմ զբաղեցնում եք Մերձավան համայնքի համայնքապետի պաշտոնը, որո՞նք են եղել համայնքի հիմնախնդիրները և ի՞նչ լուծումներ են տրվել դրանց մինչ օրս:

-Մերձավանի կարևորագույն հիմնախնդիրներից են եղել ոռոգման և խմելու ջրերի, ճանապարհների, բուժական ամբուլատորիայի , համայնքի գյուղապետարանի, շենքերի վերանորգման հարցերը: Եւ այդ ամենը, ըստ ժամանակացույցի, քայլ առ քայլ լուծում են ստացել և շարունակում ենք փուլ առ փուլ լուծել այն խնդիրները,որոնք ամեն տարի այսպես ասած դառնում են օրակարգային: 2002 թ-ին Մերձավանն ունեցել է խարխլված պատերով, մաշված գույքով մանկապարտեզ: Այսօր ունենք լիարժեք, բոլոր նորմերին համապատասխան վերանորոգված մանկապարտեզ ` իր նորացված բակով, գույքով, փոխվել են խոհանոցային բոլոր իրերն ու պարագաները, կահ- կարասին, փոխվել են նաև պատուհանները: Սանիտարահիգիենիկ պայմանները գտնվում են բացարձակ գերազանց վիճակում: Երեխաներն այսօր սնունդը ստանում են ըստ սննդակարգի, սահմանված կարգով ` համապատասխան 1200-1400 կալորիականությամբ: Մանկապարտեզն ունի լոկալ ջեռուցում:
Ի, դեպ, նույն կարգավիճակում էր գտնվում նաև դպրոցը: 2012 թ-ից սկսած, սոցհիմնադրամի միջոցներով, մեր ՝ 20% մասնակցությամբ, հիմնովին վերանորոգվեց դպրոցի տանիքը, կարգավորվեց ջեռուցման համակարգը, վերանորոգվեցին դասասենյակները, սպորտդահլիճը, սանհանգույցները: Գյուղապետարանի բյուջեի միջոցներով շուրջ 50մլն դրամ է տրամադրվել լոկալ ջեռուցման, պատուհանների և մասնակի վերանորոգումների համար:
«Հազարամյակի մարտահրավեր» և «Ջրից դեպի Շուկա» ծրագրերով, ինչպես նաև գյուղապետարանի կողմից 15% համաֆինանսավորմամբ, վերանորոգվել է ոռոգման համակարգի 1.7կմ հատվածը: Խմելու ջրի խնդիրը ևս կարգավորվել է ` այժմ համայնքն ունի 24 ժամյա ջրամատակարարում: Պատահում է, որ լինում են 2-3 ժամյա դադարներ: Համայնքում վերակառուցվել է նաև ֆուտբոլի դաշտը, (ունենք հզոր եւ ուժեղ ֆուտբոլային թիմ, որը (մեր հպարտությունն է ) տեղադրվել են մանկական խաղեր, հուշարձանների պուրակում վերանորոգվել է Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը: Տեղադրվել է Հիշատակի խաչքար, ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ամյա և ՀՄՊ-ի հաղթանակի 70-ամյա տարելիցին նվիրված հուշարձաններ, իսկ դպրոցի բակում տեղադրվել է օծված խաչքար: Յուրաքանչյուր տարի կատարվում են փոսալցման աշխատանքներ: Հսկայական գումարներ են պետք ճանապարհների հիմնական կապիտալ վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքների համար: Համայնքում բացվել է հանդիսությունների սրահ: Համայնքի կենտրոնական տեղամասերում, փողոցներում առկա է գիշերային լուսավորություն, կանոնավոր կերպով կազմակերպվում են աղբահանման աշխատանքները:

-Իսկ համայնքում ինչպե՞ս եք լուծում զբաղվածության հարցը, ինչո՞վ է զբաղված բնակչությունը:

-Համայնքի բնակչությունն աշխատում է համայնքում գործող մակարոնի, կարի, քարի, փայտի վերամշակման, ոգելիգ խմիչքների և գործող այլ մի շարք արտադրամասերում:

-Պարոն Գրիգորյան,առաջիկայում ի՞նչ ծրագրեր ու անելիքներ ունեք ` կապված համայնքի բարելավվման ու զարգացման հետ:

-Յուրաքանչյուր մշակված ծրագիր ուղղված է զարգացնելու համայնքի տնտեսությունը,մշակույթի,սպորտի ոլորտները:
Համայնքում գործում է մշակույթի տուն,պարի,երգի խմբակներ: Ֆուտբոլի հավաքականը գտնվում է առաջատար դիրքերում, գրանցում հաջողություններ, Բ խմբից անցնելով առաջատար Ա խմբի:

Վաղարշապատի տարածաշրջանում գտնվող Մերձավանը առանձնահատուկ գյուղ է, որը եղել է ուսումնագիտական կենտրոն: Այն հիմնվել է 1947 թ. որպես Խաղողագործության և գինեգործության ինտիտուտի փորձառական բազային կից ավան: Այդպես էլ կոչվել է `Խաղողագործության և գինեգործության Ակադեմիա: Մերձավան է վերանվանվել 1965 թ-ին: Որպես ինստիտուտների բազա,երբեք չի ունեցել գյուղ խորհուրդ.ամեն առավոտ այստեղ մայրաքաղաքից աշխատելու են եկել մոտ 500 գիտաշխատողներ փորձարարական գիտականաշխատանքներ  կատարելու համար:
Ի դեպ, Մերձավան համայքնի ղեկավար Լևոն Գրիգորյանն էլ բանից պարվեց, որ բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում նաև` ՀՀ նախագահի կողմից <<Անանիա Շիրակացի>> մեդալի, որը շատ թանկ է իր համար: Այդ պարգևները միայն իրենը չի համարում, այլև բոլոր նրանցը, ովքեր թև ու թիկունք են եղել, օգնել իրեն համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելիս:

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan