Մենք միասին աշխատում ենք Ղարաբաղում խաղաղության ուղղությամբ. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացնում: Այս մասին հուլիսի 12-ին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այսօր ես մեկնում եմ Մոսկվա եւ անհամբերությամբ սպասում եմ ԼՂ հակամարտության հարցով խորհրդակցություններին»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
Նա նաեւ ավելացրել է. «Մենք միասին աշխատում ենք Ղարաբաղում խաղաղության ուղղությամբ»:
