«Մենք պատկանում ենք քաղաքապետին». Աբովյանի մանկապարտեզներում առանց թույլտվության չեն խոսում (Video)
1in.am-ը գրում է. «Ծառուկյանի կողմից մանկապարտեզները ուղիղ ֆինանսավորում չեն ստացել, վերանորոգումը և այլ հարցեր կատարվել են քաղաքապետարանի հատկացմամբ ՝ պետբյուջեի գումարներով, ֆինանսի հետ մենք կապ չունենք, չեմ կարող ասել՝ ով ինչ և ինչքան է արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աբովյանի թիվ 12 մանկապարտեզի տնօրենը՝ ընդգծելով, որ չի կարող առանց քաղաքապետարանի թույլտվության խոսել:
Աբովյանի մյուս մանկապարտեզներում ևս նշեցին, որ առանց համապատասխան թույլտվության ոչինչ չեն կարող ասել:
Մանկապարտեզներում Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների վերաբերյալ հարցը լսելուց հետո նրանք ընկնում էին շփոթության մեջ: Մանկապարտեզներից մեկի տնօրենը անգամ ասաց. «Մենք պատկանում ենք համայնքին, քաղաքապետին, քաղաքապետը տեղյա՞կ է, որ եկել եք»:
Մանկապարտեզների տնօրենները նաև նշում էին, որ դադարեցրել են իրենց անդամակցությունը ԲՀԿ-ին, քանի որ քաղաքականությամբ չեն զբաղվում:
