Մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով. Սերժ Սարգսյան
«Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկում: Ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով»,-ՀՀ նախագահական նստավայրում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
