Մենք պետք է միասնական լինենք եւ օգնենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։
«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն մեկ տարի է անցել, երբ ազգականներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան, եւ ես այնքան բան իմացա իմ ընտանիքի պատմության մասին։
Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Մոտ 1.5 մլն հայեր են կոտորվել Օսմանյան կայսրության կողմից։
Այսօր չափազանց կարեւոր հիշատակի օր է ինձ եւ միլիոնավոր հայերի համար՝ ողջ աշխարհում։ Մենք պետք է միասնական լինենք եւ օգնենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-գրել է 35-ամյա հայուհին:

