1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք փոքր երկիր ենք, բայց ունենք մեծ երազանքներ

Մեզանից յուրաքանչյուրն իր մտքում ու հոգում ունի իր երազանքի երկիրը: Յուրաքանչյուրն իր աշխարհայացքի, մտածողության, արժեհամակարգի, դաստիարակության, կրթության և անձնական պատուհանից կարող է բնորոշել իր երազանքի երկիրը:
Մեծ հաշվով, այդ պետությունը բոլորս պատկերացնում ենք` ազատ, արդար, անկախ, զարգացած ու հզոր: Ինչ կարող ենք հասկանալ այս բառերի տակ:
Սրանք երևույթներ կամ հատկանիշներ են, որոնց պետք է հասնել: Եթե նայենք մեր սահմանադրությանը, բոլոր 3 սահմանադրություններում էլ հստակ ֆիքսված են մեր երկրի չափորոշիչները, տեսակը, կառավարման ձևը, կուսակցական համակարգը, պետական իշխանության մարմինները իրենց գործառույթներով ու պարտականություններով: Ամեն ինչ ճիշտ ու գեղեցիկ է գրված, սակայն գրվածն իրականությունից շատ հեռու է:
Նման պետություն կառուցելու համար, նախ պետք է պարզ տեսական հարց տանք մեզ` ում համար և ինչու ենք ուզում կառուցել արժանապատիվ, արդար ու կայուն զարգացող պետություն: Եթե չունենք այս հարցերի պատասխանը, ապա պետք չէ որևէ բան անել, ինքնախաբեությամբ զբաղվել, ժամանակ սպանել, պատմությունից հետ ընկնել և այլն: Կարելի է պարզապես վատնել ամեն ինչ, քայքայել պետությունը և այլն:
Չգիտեմ դուք ինչպես, բայց ես հաստատապես ունեմ այդ հարցերի պատասխանը:
Այո' հզոր, ինքնաբավ, նորարար, զարգացող, արդար ու անվտանգ երկիրը ոչ միայն անհրաժեշտ է մեզ` ներկայումս Հայաստանում ապրողներիս, այլ` մեր աշխարհասփյուռքի, հայության բոլոր հատվածների, մեր գալիք սերունդների համար: Այդ պետությունը պարտադիր անհրաժեշտություն է այն հերոս տղաների վառ հիշատակը ամրագրելու համար, ովքեր զոհվել են Արցախյան գոյամարտում, բոլոր այն երիտասարդ պատանիների համար, ովքեր իրենց կյանքը դրեցին` Ապրիլյան կատաղի մարտերում, ինչով պաշտպանեցին մեր հայրենիքը, մեր գոյությանը իրավունքը, մեր ազատ ընտրության իրավունքը, մեր ապրելու, առաջ գնալու կամքն ու վճռականությունը: Համաձայն եմ, փոքր ինչ կեղծ է հնչում, ճիշտ այնպես ինչպես է խորհրդարանում մեր որոշ պատգամավորների ելույթները, բայց ուրիշ է, երբ այդ գիտակցումն է քեզ ամենօր "հետապնդում": Դասի գնալիս, աշխատանքի վայրում, ընկերներիդ հետ, ընտանիքում, տարբեր այլ միջավայրերում: Այդ միտքը հանգիստ չի տալիս, ամեն անգամ, երբ մտածում ես ամեն ինչ թողնել ու հեռանալ, կամ ձեռքերդ ծալել ու քո "հարմար" միջավայրում շարունակել ապրել` ամեն ինչից հեռու ու բացարձակապես անտարբեր:
Իմ երազանքի Հայաստանը իրականություն է, սակայն ոչ այն իրականությունը, որտեղ ապրում ենք բոլորս, այլ իմ ներսի` հոգու, մտքի աշխարհում:
Նման պետությունը մեզ համար, հավատացեք շռայլություն չէ, այլ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում` մեր տառապանքին, մեր դարավոր պայքարին ու համազգային զրկանքներին համապատասխան կարգավիճակ: Մենք իրավունք ունենք և կարող ենք գոյության պահմանման փոխարեն` արժանապատիվ ապրել, ստեղծագործել, կայանալ, առաջ գնալ, ոչ միայն ընդունել, այլ նաև նետել մարտահրավերներ: Ճիշտ է, փոքր պետություն ենք, բայց ունենք մեծ երազանքներ, որոնք ամեն գնով պետք է նվաճենք: Այդպիսի Հայաստանը մեզանից յուրաքանչյուրի երազածն է` երկիր, որտեղից որևէ մեկը չի մտածի հեռանալ, այլ հակառակը` բոլորը կգան, ապրելու, աշխատելու, հզորացնելու այս փոքր, բայց մարդկային լի ջերմությամբ ու հարուստ պատմությամբ հողը:
Ինչ պետք է անենք նման պետությանը հասնելու համար: Ոչ մի բարդ կամ անհասկանալի բան: Մեր երկրում պետք է ժամացույցի պես աշխատեն` օրենքն ու իրավունքը: Եթե այս երկուսը միաժամանակ աշխատեն, մնացած ածանցյալ խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն: Դա վերաբերում է թե անարդյունավետ կառավարմանը, թե սխալ կադրային քաղաքականությանը, թե տնտեսության մեջ եղած բազմաթիվ արատավոր երևույթներին: Խնդիրները բազմաթիվ են ու տարաբնույթ` սոցիալ-տնտեսականից մինչև քաղաքական ու անվտանգային համակարգ: Ինչպես հասնել այդ պետությանը, որի մասին բոլորս երազում ենք, ամեն քայլափոխի: Ես կարծում եմ, որ դրա համար նախ անհրաժեշտ է ակտիվ, ամուր և իրավագիտակից քաղաքացիական հասարակություն, որը ոչ թե կխոսի միայն իրավունքից, այլ նաև` օրենքից: Սա բավարար է, իհարկե ոչ: Արժեհամակարգ, մտածեղություն, մշակույթ և մշակութա-քաղաքակրթական պատկերացումներ: Սրանք նման պետություն ունենալու համար անքակտելի բաղադրիչներ են: Բոլորդ, թե ես, թե դուք, թե շատերը կարող են թվարկել թե ինչպիսի քայլեր, գործողություններ կամ պայմաններ են անհրաժեշտ այդպիսի Հայաստան ունենալու համար, սակայն ամենախարիսխայինը` օրենքի և իրավունքի համապարտադիր ու անառարկելի կիրառումն է մեր պետական-քաղաքական, հանրային կյանքում: Հիմա ձեզանից ոմանք, կհարցնեն նաև, թե արդյոք այդպիսի երկիր ունենալու համար, մեզ պետք չէ սերնդափոխություն: Անկասկած, բայց մեզ պետք է ոչ թե կենսաբանական, այլ արժեքային ու գաղափարական սերնդափոխություն, առանց որի անհնար է պարզապես առաջ շարժվել:
Որոշում կայացնողը մենք ենք, արդյոք ուզում ենք ունենալ այդպիսի պետություն կամ արդյոք արժանի ենք այդպիսի երկրի: Երբ մենք կձևակերպենք մեր ցանկությունը, ոչ թե դեկլարատիվ հարթության, այլ իրականության մեջ` գիտակցելով, որ ժամանակ չունենք, որ աշխարհը դառնում է շատ ավելի բարդ ու բազմաշերտ, այդ ժամանակ մենք կհասկանանք ուր և ինչպես շարժվել:


ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի 1-ին կուրսի մագիստրանտ Սմբատ Ղահրամանյան

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan