Մենք տարեցտարի մեր բանակը դարձնում ենք մարդակենտրոն. Սեյրան Օհանյան
Այսօր չտեսա որևէ մի զորակոչիկի որը չէր ցանկանում ծառայել, կամ գիտկցաբար չէր ներկայացել: Մենք տարեցտարի մեր բանակը դարձնում ենք մարդակենտրոն բանակ, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ յուրաքանչյուր անհատ, զինծառայող, ոչ թե բանակի հրամանատարական կազմի համար ռեսուրս է, այլ անհատականություն է, որից կախված է բանակի մարտունակությունը, և այդ անհատականությունը հնարավորություն ունի բանակում և՛ սովորելու, և՛ արագ տիրապետելու զինվորի մասնագիտությունը և նաև ապահովելու նրա զարգացումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ լուրջ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքի համակարգի ձևավորմանը Զինված ուժերում: Հնարավորություն են տալիս նորակոչիկներին Երևանում այցելեու Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, պատմության թանգարան, իսկ մարզերում հնարավորություն են տալիս ծանոթանալ տվյալ մարզի պատմամշակութային արժեքներին, քանի որ դրանք հպարտության և պատասխանատվության զգացում են առաջացնում յուրաքանչյուր անհատի մոտ՝ իր հայրենիքի պաշտպանությունը ավել բարձր մակարդակի իրականացնելու համար:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է գնահատում, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակում նախատեսված է, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, Սերյան Օհանյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և համապատասխան քննարկման արդյունքում վերջնական որոշում կլինի»:
