Մենք խնդրել ենք «Տաշիր գրուպի» ղեկավար, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին...
«Մենք խնդրել ենք «Տաշիր գրուպի» ղեկավար, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին եւ ես վստահ եմ, որ այդ ընկերությունը շատ կարճ ժամկետում լինելու է առողջ եւ լավ ընկերություն: Համոզված եմ, որ կորուստները հասնելու են նվազագույնի, վերանայվելու է բոլոր ոչ ճիշտ ֆինանսական, ինչպես դուք եք ասում`թալան եւ այլն, եթե եղել են այդպիսիք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը`անդրադառնալով ՀԷՑ-երի վաճառքի գործընթացին: Հարցին, թե մտավախություններ չկա՞ն, որ ՀԷՑ-երի վաճառքը կարժանանա «Նաիրիտի» ճակատագրին, վարչապետը արձագանքեց, որ դրական է գնահատում Սամվել Կարապետյանի քայլը, եւ որ մինչեւ եկող տարվա օգոստոսի 1-ը կառավարության հետ 50-50 սկզբունքով սուբսիդավորվելու է էլեկտրաէներգիայի թանկացած գնի մասը:
