«Մենք որ քաղաքում ապրում էին, իրանք սկի ռայոններում չէին». բնակիչը՝ իշխանություններին.VIDEO
Եկմալյան շենքի բնակիչները որոշել են հաջորդ հինգշաբթի օրը Կառավարության շենքի մոտ նստացույց անել: Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում խաբված բնակիչ Սուքիաս Նահապետյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն տաս տարի շարունակ կառավարությունից բնակարան են պահանջում: «Որևէ մեկը մեզ չի ընդունում, պարզաբանում չի տալիս թե ինչու մեզ բնակարան չեն տալիս»,-ասաց խաբված բնակիչներից Սուքիաս Նահապետյանը: Նրա խոսքով իրենք արդեն այս ամենից հոգնել են: «Հոգնել ենք, գոնե մեկը մեզ կոնկրետ պատասխան տա, թե երբ մեր բնակարանի հարցը կլուծվի: 10 տարի շարունակ վարձով ենք ապրում, գոնե այդ վարձերը վճարեին, դա էլ չեն անում»,-ասաց բնակիչը: Հիշեցնենք, որ 2006 թվականին պետության կարիքների համար մարդկանց բնակարանները քանդեցին, իսկ նրանցից շատերը առ այսօր բնակարան չեն ստացել:
