Մեքսիկայում անհետացած բոլոր 43 ուսանողները առևանգվել և սպանվել են
Մեքսիկայում մանկավարժական քոլեջի 43 ուսանողների անհետացման գործը քննող իրավապահները հաստատել են, որ նրանք առևանգվել են, սպանվել և հրկիզվել ոստիկանության կողմից: Այս մասին հաղորդում է «Sky News»-ը:
Զոհերի ընտանիքները հավատում էին, որ իրենց երեխաները դեռ ողջ են, սակայն Մեքսիկայի գլխավոր դատախազն առաջին անգամ հայտնել է, որ բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ բոլոր ուսանողները սպանվել և այրվել են, որից հետո նրանց դիերի մնացորդները նետվել են գետը:
Դատախազ Մուրիլո Կարամը հերքել է այն հայտարարությունը, թե իբր բանակը մասնակից է եղել այդ կոտորածին:
Նա ավելացրել է, որ գործը չի փակվի, մինչև բոլոր պատասխանատուները չկալանավորվեն:
Բոլոր 43 ուսանողները արական սեռի ներկայացուցիչներ էին: Ոստիկանները հարձակվել են նրանց ավտոբուսի վրա Իգուալա քաղաքում, որից հետո նրանց հանձնել են հանցախմբի անդամներին:
