Մեքսիկայում անհետացած ուսանողների գործով կալանավորվել է Իգուալա քաղաքի քաղաքապետը
Մեքսիկայում 43 ուսանողների անհետացման գործով կալանավորվել են Իգուալա քաղաքի քաղաքապետն ու նրա կինը:
Ժոզե Լուիս Աբարկան և Մարիա դե Լոս Անմջելես Պինեդան ձերբակալվել են Մեքսիկո քաղաքում՝ մի լքված բնակարանում:
Քննիչների մոտ կասկած է առաջացել այն ժամանակ, երբ մի կին պարբերաբար այցելել է այդ լքված շենքը: Ինչպես հայտնել է Մեքսիկայի գլխավոր դատախազը, այդ կինը ձերբակալվել է զույգի հետ միասին՝ նրանց թաքցնելու համար:
Այնուամենայնիվ պարզ չէ, թե քաղաքապետի ու նրա կնոջ ձերբակալումը որքանով կնպաստի անհետացած ուսանողներին հայտնաբերելուն:
Հիշեցնենք, որ մանկավարժական քոլեջի ուսանողները անհետացել են սեպտեմբերի 26-ին՝ ավտոբուսներով Իգուալա ուղևորվելու ճանապարհին, որտեղ նրանք պատրաստվում էին հանրահավաքի մասնակցել:
