1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեր բանակը փառապանծ ճանապարհ է անցել. Սեյրան Օհանյան

Զինված ուժերում ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խաղաղապահ բրիգադում մասնակցեց հանդիսավոր միտինգին:

 

Ուսումնական մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է միջազգային ինտեգրման միջոցով ազգային շահերը պաշտպանելու ռազմավարություն: «Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն համագործակցում է համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընթացներում ներգրավված երկրների հետ, հանդես է գալիս որպես տարածաշրջանային համագործակցության միջավայրի ձևավորման, անվտանգության համակարգի ստեղծման, հարևան պետությունների միջև կառուցողական հարաբերությունների հաստատման գործոն: Այդ իսկ պատճառով, բացի սեփական պետության ինքնիշխանության պահպանումից, պետության համար պաշտպանական ոլորտի կառավարման կարևոր ուղղություն է հանդիսանում մասնակցությունը միջազգային խաղաղության ամրապնդմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սիմոնյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի և միջազգային հանրության լիիրավ անդամ, պարտավորվել է իր մասնակցությունը ցուցաբերել համընդհանուր խաղաղության և անվտանգության ապահովման միջազգային ջանքերին: «Ուստի այդ ասպարեզում մենք ոչ միայն պետք է լինենք խաղաղության սպառող, այլ նաև դրանում լուրջ ներդրում ունեցող երկիր: 2004 թ. Հայաստանի խաղաղապահ բրիգադը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում, 2006-2008 թթ. իրականացրել է  Իրաքում, 2010 թ. Աֆղանստանում, իսկ անցած տարվանից՝ Լիբանանում: Ընդհանուր առմամբ՝ խաղաղապահ առաքելություններին մեր զորամասից մասնակցել է մոտ 3 հազար զինծառայող: Մեկ տարվա ընթացքում կատարվում է մինչև 9-ը առաքելության հերթափոխ»,- նշեց Արթուր Սիմոնյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով Զինված ուժերի անձնակազմին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ընդգծեց, որ այս օրը բանակի բոլոր զորամասերում նշվում է հանդիսավոր միտինգներով: Նա շեշտեց, որ տարին առատ է լինելու մարտական պատրաստության տարբեր իրադարձություններով: «2016թ. պետք է լինի շարունակությունը մեր ամբողջ պատմությամբ եկած այն բարի ճանապարհի, որ հայկական բանակը կայացել, հզորացել է և այսօր ապահովում է իր զարգացումը: Այսպիսի հանդիսավոր միջոցառումների ժամանակ մենք հետադարձ հայացք ենք ձգում մեր անցած ճանապարհին և տեսնում ենք, որ մեր բանակը փառապանծ ճանապարհ է անցել: Կազմավորվելով մեզ պարտադրված պատերազմի ընթացքում՝ մենք կարողացել ենք ոչ միայն տարբեր մարտադաշտերում հաղթանակներ կերտել, այլ նաև զբաղվել զինծառայողների ուսուցմամբ, անհատական պատրաստությամբ, ստորաբաժանումների դաշտային վարժվածության աստիճանի բարձրացմամբ, որոնք էլ հիմք են հանդիսացել, որ մեր բոլոր կառույցները հաղթանակներ կերտեն տարբեր ռազմադաշտերում»,- ասաց նախարարը:


Սեյրան Օհանյանը հիշեց զորավար Անդրանիկի խոսքը. «Եթե դուք մտածում եք, որ մենք առանց զինավարժության և զենքին տիրապետելու կարող ենք հաղթանակներ կրել, ապա դա տղայական միամտություն է»: Նախարարի խոսքով՝ իրականության մեջ հենց այդպես էլ կա: «Ետպատերազմյան տարիներին մենք ամբողջությամբ լծվել ենք Զինված ուժերի կազմակերպչական մի շարք գործառույթների, որոնց հիմքում՝ բացի կազմհաստիքային կազմակերպչական միջոցառումներից, նաև ուսումնական և դաստիարակչական ողջ գործընթացն է: Այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը օրըստօրե բարձրացնու են իրենց կարողությունը»,- հավելեց  նախարարը:


Հանդիսավոր միտինգին մասնակցում էին նաև Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների՝ դպրոցների, բուհերի ներկայացուցիչներ, ովքեր իրենց խոսքում կարևորեցին բանակի և ուսումնական հաստատությունների համագործակցությունը: Միջացառումն ավարտվեց հանդիսավոր քայլերթով:

 

Tert.am

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan