1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեր հերոս տղաների կորուստը, աննկարագրելի ցավ է, բոլորիս համար

Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ հայտնի հեղինակություն Դոն Պիպոն, Fnews.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող ՝2016 թվականը, նշեց, որ այն բավականին դժվար տարի էր Հայաստանի համար: Ապրիլյան պատերազմ, ներքաղաքական լարված իրավիճակ, ՊՊԾ-ի հայտնի դեպքեր, ինչպես նաեւ երկրի տնտեսական վիճակը, որը չէր կարող չազդել հայ ժողովորդի ապրելակերպի ու նրա հոգեբանական իրավիճակի վրա:

Արթուր Ասատրյանը,  իր խոսքում հատկապես ընդգծեց.

-Թող նման տարիները այլեւս չկրկնվեն: Ես շատ կուզենայի, որ 2017 թվականին Հայաստանը առաջընթաց ունենար. թե' ֆինանսական, եւ թե' տնտեսական առումով: Կարծում եմ, 2017 թվականը հաջողակ տարի է լինելու.բացի այդ նաեւ աքլորի տարի է…Դե անցնող տարին՝ կապիկի տարի էր, ու տեսանք, թե ինչպես էին բոլոր կապիկները իրենց բներից դուրս եկել: Հիմա աքլորը պիտի կանչի,  ու կապիկներն էլ պիտի նորից մտնեն իրենց բները: 

-Փաստորեն այս տարի «կապիկություն» անողները քի՞չ կլինեն...

-Դե ինձ թվում է, որ այս տարին ավելի լավ տարի կլինի բոլորիս համար, քան 2016-ը : Ես իմ էներգիայով զգում եմ, որ սա լավ թիվ պիտի լինի Հայստանի, եւ մեր բոլորիս համար:

-Շատ լավ է, որ չենք կորցնում մեր լավատեսությունը, բայց փաստն այն է, որ դարանակալ թշնամին իր ձեռագիրը չի փոխում: Հավանաբար տեղյակ եք, որ նախօրեին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Այս դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է մեր գլխավոր անելիքը:

-Շատ ցավալի էր այդ ամենը, իրոք ցավալի…որ ամսի 29-ի օրով, երեք երիտասարդ երեխաներ զոհվեցին թշնամու գնդակից: Դա մի աննկարագրելի ցավ է՝ բոլորիս համար: Ես նախ եւ առաջ ցավակցում եմ նրանց ծնողներին, եւ ուզում եմ ասել, որ այդ ցավը բոլորինս է, մենք նրանց հետ ենք: Այդ երիտասարդները՝ մեր հերոսներն են, եւ նրանք զոհվել են մեր քույրերի, մայրերի ու մեր երեխաների պաշտպանության համար: Ես մեծ ցավ եմ ապրում՝նրանց եւ մեր բոլոր հերոսների կորստի համար:

Ինչպե՞ս կարելի է Ամանորի նախաշեմին նման ստորթության գնալ: Դրա համար մենք պետք է ազգովի ավելի ուժեղ լինենք, միասնական ու բռունցքված: Դեմքով շրջվենք ՝մեկս մյուսին օգնելու եւ  սատար կագնելու համար:

Հայոց բանակը միշտ էլ մարտունակ է եղել, հայ ազգը միշտ եղել է կռվող, եւ մենք էլ հոգեպես միշտ ուժեղ ենք եղել:  Սրանից 200, 500 տարի առաջ էլ, երբ ուսումնասիրում ենք մեր պատմությունը, տեսնում ենք, որ մեզ վրա հարձակվողները միշտ էլ ջախջախիչ պարտություն են կրել: Ես վստահ եմ, որ Հայոց բանակը երբեք չի կարող ընկճվել, եւ որ մեր բանակը ամբողջ աշխարհին դեռ շատ բան ունի ապացուցելու:

-Ի դեպ, գալիք տարում, ըստ էության երկրում նոր քաղաքական իրավիճակ է փոխվելու: Հայտնի է, հաջորդ խորհրդարանական ընտրությունների օրը՝ 2017 թվականի ապրիլի 2-ին: Որպես հայ մարդ, Ձեր կարծիքով իրականում ի՞նչ փոփոխություններ կլինեն ՀՀ-ի քաղաքական օրակարգում, եւ դուք որպես ՀՀ քաղաքացի, ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել հաջորդ խորհրդարանը:

-Ես իհարկե մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի, շատ կուզենայի, որ խորհրդարանում լինեին նոր սերնդի զարգացած, խելացի ու ինտելեկտուալ այն գործիչները, ովքեր իսկապես պատրաստ են մեր ազգի համար լրջորեն ծառայելու:
Շատ լավ կլիներ, որ ունենայինք այնպիսի նոր թիմ, որը մեր երկիրը կտաներ զարգացման նոր ճանապարհով՝ սատար կանգնելով մեր երկրի նորանաշնակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Քանի որ, հետեւելով վարչապետի բոլոր գործողություններին, հասկանում եմ, որ նա իրոք շատ ճիշտ արտահայտություն արեց խորհրդարանից՝ ասելով որ ինքը «կախարդական փայտիկ» չունի: Երբ ասաց, որ իրավիակը ծանր է, արագ քայլերի մի սպասեք:
Բայց այն քայլերը, որոնք որ նա արդեն իսկ ձեռնարկել է, վստահ եմ, որ շատ  ճիշտ են, ու նպատակային: Այդ իսկ պատճառով, նրան պետք է օգնել, այլ ոչ թե խանգարել:

Այսօր այնքան է խորացված է բոլոր ուժերի շաղկապվածությունը, որ դրանք պետք է կծիկ-կծիկ բաժանել, իրարից քանդել, ու նոր երիտասարդ կադրերով երկիրը կամաց-կամաց խելքի բերել:
Այսօր մեր երկրում ունենք ավելի մեծ պրոբլեմ ՝ սահամնների հետ կապված: Եթե մենք մեր ներքին պրոբլեմը չլուծենք, ապա մեր սահմանների խնդիրը նույնպես, չենք կարող լուծել:
Մենք պիտի կարողանանք ֆինանսապես ավելի շուտ ոտքի կանգնել, մեր ժողովորդի վիճակը բարելավել, որպեսզի մեր ժողովուրդը իրեն հոգեպես ավելի ուժեղ եւ հզոր զգա:

-Այսինքն պետք է լուրջ փորձ արվի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից բարձրացնելու ժողովրդի ինքնագիտակցությունն ու հեղինակությունը՝ վստահելու իր անհատական ու հավաքական ուժին, ճի՞շտ հասկացա:

-Այո, միանշանակ: Մեր գործը մշտապես համախմբված լինելն է: Կարեւորը՝ հոգեպես չճնշվելն է, ու չկոտրվելը: Որովհետեւ մենք ավելի ծանր օրեր ենք ապրել, ու ավելի ծանր ժամանակաշրջան ենք անցել: Մենք պիտի հասկանանք, որ ամեն ինչ մարդու համար է: Դրա համար մենք չընկճվելով, մեկս-մյուսին սատար կանգնելով պետք է դուրս գանք այս ճգնաժամից:

Ես կարծում եմ, որ այսօր մեր սահմանների հարցը, մարդու անձից բարձր հարց է: Ամեն օր մեր երիտասարդ երեխաներին զոհ տալով, մենք ո՞ւր պիտի գնանք հասնենք: Մենք պիտի մեր խնդիրը բարձրացնենք. մենք պիտի պայքարենք ու կանգնացնենք այսօրվա վիճակը: Բոլորս միասին.առանց բամբասանքների, առանց հերյուրանքների ու մեկս-մյուսին մեղադրելու, պիտի գնանք ճիշտ ճանապարհով: Էն մարդիկ, ովքեր չեն գալիս մեր հետ, բոլորովս պիտի նրանց իզոլացնենք, որ գնան իրենց համար ապրեն: Իսկ նրանք ովքեր ճիշտ ճանապարհով են ուզում գնալ, նրանց պիտի օգնենք, սատար կանգնենք, դառնանք թիմակից՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա: Մենք ուրիշ տարբերակ չունենք:

Ծնողը իր երեխային ինչ կցնականա. նույնն էլ մենք. մեր հայ տղաներով, աղջիկներով, բոլորով, ուզում ենք բոլորիս աչքերի մեջ երջանկություն ու հոգական հանգստություն լինի: Հարգանք՝մեկս մյուսի նկատմամբ, ՍԵՐ, որ կամաց-կամաց բացակայում է: Սերը դա սկզբունքն է՝ ամեն ինչի: Առանց սիրո՝ մենք ոչինչ անել չենք կարող անել: Սերը բացակայում է այսօրվա մեր փոխհարաբերություններում: Մենք պիտի սեր, հարգանք, ու ներողամտություն սերմանենք ամեն տեղ: Մենք բոլորով՝ աշխարհի հայերով, պիտի միանանք եւ լուծենք ճգնաժամի հարցը:

-Պարոն Ասատրյան, հաշված ժամեր անց, հրեղեն աքաղաղը կթակի բոլորի դռները: Դուք, ինչպե՞ս եք  պատրաստվում դիմակայել Տարվա խորհրդանիշ աքաղաքին, եւ ո՞ւմ հետ եք պատրաստվում դիմավորել Ամանորը:

-Ես Ամանորը դիմավորելու եմ իմ մեծ ընտանիքի՝ տղաներիս, դստերս, թոռներիս եւ իմ բարեկամների հետ՝ Մոսկվայում:
Ուզում եմ լավագույն մաղթանքներս փոխանցել իմ ազգին, իմ սիրելի հայ ժողովրդին, որ համբերությամբ լցվեն ու մշտապես լինեն միասնական:

Իսկ ինչ վերաբերում է դիմակայելուն, ապա պետք է ասեմ, որ կյանքը ինքն իրենով՝ պայքարի ու դիմակայելու մեջ է: 


Հ.Գ.

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ հայտնի Դոն Պիպոն, ծնվել (1971թ.) եւ մեծացել է Էջմիածնում, որտեղ նա մեծ հեղինակություն է վայելում:

Արթուրի՝ Հռոմում գտնվող 4,8 հեկտարանոց վիլլան, որը ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան, Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ պատվիրակություններ է հյուրընկալել:
Արթուր Ասատրյանը` Պիպոն, առաջին անգամ Հայաստանից տեղափոխվել է 1994 թվականին, ապա՝ վերադարձել, եւ կրկին մեկնել է Իտալիա՝ վերջնականապես այնտեղ հաստատվելով:
Մի քանի տարի նա իր ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում՝ Մոսկվայում, ապա 2006թ. տեղափոխվել է Հռոմ: Ունի երկու զավակ.դուստր եւ որդի, ովքեր հասցրել են լավագույն կրթություն ստանալ Քեմբրիջի համալսարանում, եւ հասարակության համար պիտանի մարդիկ դառնալ:
Ըստ Ա. Ասատրյանի` իր հիմնական բիզնեսը կենտրոնացած է Ռուսաստանում եւ արտասահմանյան որոշ երկրներում: Նա զբաղվում է գրասենյակային շենքերի շինարարությամբ, որոնք հետագայում տրվում են վարձակալության, զբաղվում է նաեւ ոսկերչությամբ եւ ռեստորանային բիզնեսով:
Ի դեպ, 2007թ. Ա. Ասատրյանի հովանավորությամբ Հռոմի սրտում՝ 17-րդ դարի Սուրբ Նիկողայոս եկեղեցու եւ Լեւոնյան վարժարանի բակում տեղադրվել է խաչքար-հուշաքար՝ նվիրված Եղեռնի եւ Ղարաբաղի պատերազմի զոհերի հիշատակին: Խաչքարի օծման արարողությանը մասնակցում էին Իտալիայի կառավարության, Հռոմի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը, հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հայաստանից: Արարողությանը ներկա էր նաեւ վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Խաչքարն Իտալիա էր տեղափոխվել Հայաստանից:
Ինչեւէ, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին հայկական մամուլում բազում հրապարակումներ են եղել, որոնք շատ հաճախ հակասական ու իրարամերժ կարծիքներ ստեղծելու առիթ են հանդիսացել:


Զրույցը՝  Գայանե  Զարգարյանի 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan