Մեր հույսը չի մեռնում.որդիս կգա.(video)
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի» ՀԿ նախագահ,Գերիների,պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը և անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատմեցին թե ինչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Հյուրերը նշեցին,որ,ըստ ունեցած փատերի Հայաստանն ունի հազար գերի,որոնցից 90-ը հնարավոր տվյալներով հայտնաբերված են: Հայաստանի Գերիների,պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը կատարում է մեծ աշխատանք Կարմիր Խաչի հետ համատեղ: Ռիմա Աառքելյանը նշում է,որ այս տարի երկու գերիներ են վերադարձվել հայրենիք: Ի տարբերություն Հայաստանի,Ադրբեջանն այս հարցում այլ կերպ է մտածում.նրանց պետք չեն այն զինվորները,ովքեր գերության մեջ են հայտնվել: Fnews.am-ի հետ զրույցում ազատամարտիկների մայրերը պատմեցին իրենց հույսերի,սպասումների և որդիների մասին:
