Մեր պահանջը բավարարվել է. Եղնիկի գյուղապետ
Այսօր առավոտյան Եղնիկ գյուղի գյուղապետ՝ Աշոտ Առաքելյանն ու Արագածոտնի մարզպետ՝ Սարգիս Սահակյանը հանդիպեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` լուծելու գյուղի խմելու ջրի խնդիրը: Shabat.am-ը կրկին կապ հաստատեց գյուղապետի հետ պարզելու թե արդյոք բավարարվեց գյուղացիների պահանջը: Գյուղապետը նշեց, որ իրենք գոհ են և վարչապետը հանձնարարական է տվել 10-օրյա ժամկետում հանձնաժողով կազմել, որն էլ կզբաղվի ջրի խնդրի լուծմամբ: Այնուհետև հանձնաժողովի որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Հիշեցնենք, որ Եղնիկի բնակիչները օրեր առաջ փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երկար տարիներ գյուղը ջուր չի ունեցել: Եղնիկցիները ցանկանում էին հանդիպել վարչապետի վերահսկողության կոմիտեի և ջրային ռեսուրսների վարչության պատասխանատուների հետ:
