Մեր վերջին Նոր տարին 2019 թվականին էր, երբ Տիգրանս եկել էր արձակուրդ. Ամանորն առանց որդիների
44-օրյա պատերազմում անմահացած հերոսն Տղաներից մեկն էլ Տիգրանն է Շահբարյան: Տիգրանի լուսանկարները յուրովի են, հերոսը ժպտում է բոլոր լուսանկարներում: Տիգրանն ու ընկերները զոհվել են Հադրութի մատույցներում:
Իսկ ինչպե՞ս էր պատրաստվում Ամանորին մեր հերոսը փորձել ենք հետաքրքրվել հերոսածին մայրիկից` տիկին Արմինեից, ով հուզմունքը զսպելով հիշեց.
-Տիգրանս շատ էր սիրում Նոր տարին, հատկապես տոնածառը իր համար մեծ նշանակություն ուներ, անպայման ամեն տարի մի նոր խաղաղալիք պետք է տոնածառին ավելանար: Տիգրանի սիրելի տոնն էր:
Հերոսածին մայրիկի խոսքերով.
-Տիգրանիս հեռանալով, հեռացավ ե՛ւ Ամանորը ե՛ւ լավագույնի սպասումը: Վերջին Նոր տարին 2019 թվականին էր, երբ Տիգրաը եկել էր արձակուրդ:
