Մեր ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արկադի Համբարձումյանը մշտապես մեր կողքին է.VIDEO
«Համայնքի զարգացման ուղղությամբ լուրջ անելիքներ կան ՝առաջիկա 4 տարիների ընթացքում: Կան նաեւ շարունակական ծրագրեր, անցյալ տարվանից սկսած, որոնք այս պահին կյանքի են կոչվում:Անելիքներ շատ կան մասնավորապես ենթակառուցվածքների հետ կապված»,-ասում է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, եւ նկատում.
-Նոր վարչապետին եւս տարբեր ծրագրեր ենք ներկայացվել, եւ հույս ունենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակից սկսած արդեն իսկ որոշակի տեղաշարժեր կլինեն:
Բայց նաեւ պետք է նշեմ, որ Սպիտակին եւ մեր տարածաշրջանին ամեն կերպ սատար է կանգնում նաեւ մեր ընտրատարծքից ընտրված պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ իր կողմից կյանքի կոչվող ծրագրերի, հատկապես Համբարձումյան ընտնաիքի կողմից կատարվող ներդրումների շնորհիվ, որի արդյունքում սպիտակցու համար լուծվում է ամենակարեւոր խնդիրը՝աշխատատեղերի հարցը:Պարոն համբարձումյանը միշտ մեր կողքին է կանգնել, եւ բնականաբր սպիտակցին էլ միշտ նրա կողքին է կանգնած:Ի դեպ, Սպիտակի քաղաքապետ անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, համաձայն որի համայքի բյուջեի հավաքագրման հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել...
Այս եւ այլ հարցերի ոշւրջ առավել մանրամասն՝առաջարկվող տեսանյութում:
Հ.Գ
Անհերքելի է, որ Թիվ 29 ընտրատարածքի պատգամավոր «Դերժավա» ընկերության հիմնադիր Արկադի Համբարձումյանը լուրջ հեղինակություն է վայելում Լոռու մարզում, քանի որ մի կողմից իր անձնական միջոցներով աջակցում և սատար է կանգնում տեղի բնակչությանը, մյուս կողմից էլ՝ մի շարք ներդրումների շնորհիվ աշխատատեղեր է ստեղծում Լոռու մարզում, որտեղ իրենց ընտանիքը պահելու միջոց են գտնում բազմաթիվ լոռեցիներ:
Ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգով Արկադի Համբարձումյանը ստանալու է առավելագույն ձայներ և՛ իր, և՛ ՀՀԿ-ի համար:
