Մերի Մարգարյանի մահվան իրական պատճառը. Առողջապահության փոխնախարար
«Մինչև մանրամասն հիվանդի հղության առաջին օրվանից մինչև մահվան գրանցման պահը ամբողջ շղթան մանրամասն չվերլուծվի, մենք վերջնական եզրակացությունների գալ չենք կարող»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանի մահվանն՝ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Նա նշեց, որ նախօրեին հանդիպում են ունեցել մահացած ծննդկանի հոր հետ և առաջարկել, որ իրենց ներկայացուցչի հետ մասնակցեն բոլոր գործառույթներին:
Անդրադառնալով նախօրեին Գյումրից «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ մահվան դեպքին՝ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ հղիության ընթացքում պարզվել էր, որ նա 4-րդ աստիճանի սրտի արատ ուներ, որը եղել է նրա մոտ մինչև հղիությունը:
«Ցավոք սրտի արատի ծանրությունը թույլ չի տվել փրկել կնոջ կյանքը և գրանցվել է նրա մահվան դեպքը»,-ասաց փոխնախարարը:
