Մերի Մարգարյանը հարազատները չեն հավատում, որ բժշկուհին իսկապես վատառողջ է
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի մոտ կասկածում են խոզի գրիպ: Սակայն այս ամենին ծննդկանի հարազատները չեն հավատում, նրանք ասում են, որ Շուշանիկ Բախշյանը վատառողջ չէ: «Նա այս ամենն անում է, որեսզի չմասնակցի քննչական գործողություններին: Մենք այնքան նրան չենք վստահում, ու միջնորդելու ենք, որպեսզի փորձաքննություն նշանակվի՝ պարզելու բժշկուհին իսկապես առողջական խնդիրներ ունի, թե ոչ: Մերիի հարազատներին կասկածելու առիթ է տվել հատկապես այն հանգամանքը, որ Շուշանիկ Բախշյանը բժշկուհի է և նրան հեշտ է հիվանդանոցում գտնվելը: «Դե բժիշկ է , կխնդրի մի քանի ամիս կպարկեցնեն և այդպիսով կխանգարեն քննչական գործողություններին, ինքն էլ չի մասնակցի ու հնարվոր է իր արարքի համար չպատժվի»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց ծննդկանի հայրը: Ի դեպ բժիշկները քննչական կոմիտեին հայտնել էին, որ Բախշյանն առողջական խնդիր ունի և չի կարող մասնակցել որևէ ք ննչական գործողության, սակայն հայտնի չէ, թե որքան ժամանակով:
Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը դատարանի վճռով` փաստաթղթով ազատ էր արձակվել, իսկ քննիչին պարտավորեցվել էր վերացնել Շուշանիկ Բախշյանի` դատարանի վճռով` ապօրինի ձերբակալումը:
