Մերկելի աննախադեպ ՛՛լկտիությունը՛՛
Գերմանիայի կանցլերը ի տարբերություն իր նախորդների հավակնությունների պահով անգերազանցելի է: Եվ այսպես՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը որոշում է ընդունել 2017 թվականին առաջադրվել կանցլերի պաշտոնում։ Դա կլինի նրա 4-րդ ժամկետը։
Պարբերականի տեղեկություններով՝ Մերկելն արդեն քննարկել է ընտրարշավի նախապատրաստությունը Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Փիթեր Տաուբերի և կուսակցության գործադիր տնօրեն Կլաուս Շյուլերի հետ։ Ենթադրվում է, որ պաշտոնապես որոշման մասին Մերկելը կհայտարարի 2016-ի սկզբին։
Մերկելը կանցլերի պաշտոնը առաջին անգամ զբաղեցրել է 2005 թվականին։
Hartak.am
