Մերկելը Ռուսաստանում տարվա կին կոչմանն է արժանացել
«Լևադա կենտրոնի» սոցիոլոգները ռուսաստանցիների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում ընտրել են «տարվա կին» և «տարվա տղամարդ»: Գրում է Korrespondent.net-ը:
«Տարվա տղամարդ», ինչպես և նախորդ տարի հարցվածների շրջանում ճանաչվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Տարվա մարդ» անվանակարգում նաև նշել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունները:
«Տարվա կին» անվանակարգում առաջին հորիզոնականն կիսել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
